ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ազատվելու է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ՀՀ նախագահին դիմել եմ առաջարկով՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում»,֊ ասել է Փաշինյանը։
Փաշինյանն ընդգծել է, որ վաղը զինված ուժերին կներկայացվի ԳՇ նոր պետը:
Մովսես Հակոբյանը ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում էր նշանակվել 2016 թվականին։ 2007-ից-2015-ը նա զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարի պաշտոնը։