Գլխավոր / Բանակ / «Ինքնասպանություն է եղել…»․ Պաշտպանության նախարարը մայիսի 26֊ին մահացած կապիտանի մասին

«Ինքնասպանություն է եղել…»․ Պաշտպանության նախարարը մայիսի 26֊ին մահացած կապիտանի մասին

Մայիսի 26-ին Հայաստանի Պաշտպանության նախարարության N զորամասի կապի վաշտի ննջարանում՝ կրծքավանդակի շրջանում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորում ստացած կապիտան Հմայակ Հակոբյանը, նախնական տվյալներով, ինքնասպանություն է գործել։ Այս մասին այսօր՝ մայիսի 28֊ին լրագրողների հետ զրույցում ասել է ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը։

«Այս պահին նախաքննության առաջին փուլում տեղեկություններ կան, որ ինքնասպանություն է եղել»,֊ ասել է Տոնոյանը։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ քննություն է տարվում՝ պարզելու կապիտանի մահվան հանգամանքները: