Home / մարտի-1 / Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն ամենակարևորն է

Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն ամենակարևորն է

Ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի Հատուկ քննչական ծառայությունը՝ Մարտի 1-ի ոճրագործության, սպանությունների բացահայտումն է: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին աշխատակազմին ներկայացնելիս։

«Ուզում եմ հստակ ասել, երբ մենք ասում ենք, որ չկան և գոյություն չունեն սահմանափակումներ՝ նկատի ունենք, որ չկան և գոյություն չունեն սահմանափակումներ: Եթե նախկինում եղել են այնպիսի գործեր, որոնք ինչ-ինչ՝ քաղաքական, մերձքաղաքական կամ այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չեն գնացել առաջ, հույս ունեմ, որ ՀՔԾ նոր պետի ղեկավարությամբ քննիչները կանդրադառնան բոլոր այդ գործերին՝ Հայաստանում լիարժեք իրավակարգ ապահովելու նպատակներից ելնելով», -ասել է վարչապետը։

 

Tekali Taxi