հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Ազատազրկվածները 2 անգամ հաճախ կտեսակցեն իրենց հարազատներին

Ազատազրկվածները 2 անգամ հաճախ կտեսակցեն իրենց հարազատներին

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը առաջարկում է կրկնապատկել ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվող տեսակցության իրավունքը։ Կառավարության այսօրվա նիստին նախարարը ներկայացրել է Քրեակատարողական օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ, որը ուղարկվելու է Ազգային ժողովի հաստատմանը։

Գործող օրենքի համաձայն՝ այդ անձանց տարվա ընթացքում տրամադրվում է 3 կարճատև և 1 երկարատև տեսակցության իրավունք։ Նախարարը առաջարկում է դրանք կրկնապատկել՝ դարձնելով համապատասխանաբար 6 կարճատև և 2 երկարատև տեսակցություն:

«Սա կոչված է ապահովելու դատապարտված անձանց անձնական կյանքի հարգանքի իրավունքը, նաև անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքը։ Սա առաջընթաց է», – ասել է նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ օրենքի նախագիծը շատ կարևոր է և պետք է միանշանակ կողմ քվեարկել դրան։ Փաշինյանը նաև ասել է, որ ուշադրություն պետք է դարձնել նաև ՔԿՀ-ների տեսակցությունների սենյակների վիճակի վրա։

«Այնտեղ նույպես ծանր վիճակ ունենք և այդ հարցում նույնպես մարդկանց արժանապատվությունը պաշտպանելու խնդիր կա․․․ Սովորաբար պատասխանն այնպիսին է, որ փող չկա բյուջեում, բայց եթե կարողանանք ցանկացած ոլորտում չարաշահումների առաջն առնել և միջոցներ արդյունավետ օգտագոծել, ամեն ինչ հնարավոր է», -ասել է վարչապետը։

Օրենքի նախագիծը ընդունվել է միաձայն։

Բանտերի վիճակի մասին՝ այստեղ։