Ադրբեջանի իրավապահ մարմինները հատուկ գործողության ընթացքում Սումգայիթ քաղաքում սպանել են Գյանջայի դեպքերին մասնակցելու մեջ կասկածվողներից ևս մեկին՝ թվով հինգերորդին:
Պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ սպանվածը 29-ամյա Մուրազ Ռագիմովն է: Նա, ըստ իրավապհների, ծայրահեղական իսլամիստ է, մասնակցել է Գյանջայի անկարգություններին և սեպտեմբերին պլանավորում էր սպանել տեղի իմամներից մեկին:
Ադրբեջանի հատուկ ծառայությունների հաղորդմամբ՝ վերջին մի քանի շաբաթներին մի շարք գործողություններ են իրականացվել, որոնց ընթացքում սպանվել է 4 անձ: Վերջիններս, պաշտոնական մարմինների պնդմամբ, մասնակցել են Գյանջայի անկարգություններին և այդ քաղաքի ղեկավար Էլմար Վելիևի դեմ կատարված հարձակմանը: Այդ դեպքերի գործով ձերբակալվել է 61 մարդ, 13 հոգու նկատմամբ հետախուզում է հայտարարվել: