Գլխավոր / Բանակ / Սահմանին պայմանագրային զինծառայող է մահացել․ պաշտոնական

Սահմանին պայմանագրային զինծառայող է մահացել․ պաշտոնական

Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ), որը զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է:  Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։