Գլխավոր / Ոստիկանություն / Ընտրակաշառք տալու դեպքով քրեական գործ է հարուցվել

Ընտրակաշառք տալու դեպքով քրեական գործ է հարուցվել

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ:

Դատախազության հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 22-ին Ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ սեպտեմբերի Արզումանյան փողոցի մի բնակիչ 40.000 դրամ է վերցրել՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի օգտին քվեարկելու համար:

«Բնակիչը ստացած գումարը փոխանցել է որդուն, ով գումարից 25.000 դրամի չափով տարբեր վճարումներ է կատարել, իսկ 15.000 դրամը հայրը վերցրել և ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին:

Նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են թեկնածուներից, կուսակցություններից որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու համար երկու ընտրողներին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք առաջարկելու հանցագործության հատկանիշներ։

Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն», ֊ նշում է դատախազությունը։