Սեպտեմբերի 29-ին՝ 01։00-ին, «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխել 1 տարեկան Արման Գրիգորյանի դին։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել են հիվանդանոցից։
Հիվանդանոցի բժշկուհի Նառա Անաստայանը, որը ընդունել է դին և արձանագրել մահը, մեզ հետ զրույցում նշել է, որ իր գնահատմաբ՝ երեխայի մահը վրա է հասել հիվանդանոց բերելուց ժամեր առաջ․ «Արդեն սառած-կապտած էր, դիակային բծերով։ Երբ մորը հարցրինք՝ ե՞րբ է մահացել, ասաց՝ 4 ժամ առաջ»։
Երեխայի մայրը, հիվնադանոցում ասել է, որ իրենց պատահական մարդիկ են վերցրել փողոցից և բերել հիվանդանոց։ Մայրը Անաստասյանի գնահատմամբ՝ գտնվել է նորմալ վիճակում, բժշկական օգնության կարիք չի զագցել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նախորդ օրը՝ 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի հանդամասերից մեկում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ռուստամ Մանուկյանը ծեծել է իր կնոջը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Օվսաննա Գրիգորյանին և 1 տարեկան որդուն՝ Արման Գրիգորյանին։
Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 118 հոդվածի (ծեծ) հատկանիշներով։