Գլխավոր / Բանակ / Մահացել է «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը

Մահացել է «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը

Հոկտեմբերի 9-ին սրտի կաթվածից մահացել է Արայիկ Խանդոյանը: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է «Սասնա ծռեր» անդամ Վարուժան Ավետիսյանը:

Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականի հուլիսի 17-ին ՊՊԾ գունդ գրավելու, պատանդ պահելու և զենք-զինամթերք օգտագործելու մեղադրանքով: 2018-ին դատարանը փոխել է Խանդոյանի խափանման միջոց կալանքը: Ավելի վաղ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնել էր, որ առողջական խդնիրները խորացել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրի շենքի խցում դաժան ծեծի ենթարկվելուց հետո։