Home / Ազգային ժողով / ԱԺ-ն կրկին տապալեց ԸՕ-ի փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն կրկին տապալեց ԸՕ-ի փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստին կրկին տապալել է ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին նախագծի փաթեթը։ 62 կողմ և 2 դեմ ձայնով որոշումը չի ընդուվել, քանի որ Սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 63 ձայն։

Այսօրվա արտահերթ նիստը հրավիրվել էր ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի, Էդմոն Մարուքյանի և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Գևորգ Պետրոսյանի և Վահե Էնֆիաջյանի առաջարկությամբ։

Հիշեցնենք, որ նախագիծը մեկ անգամ արդեն մերժվել էր հոկտեմբերի 22-ին։ Այսօրվա նիստին ՀՀԿ խմբակցությունից Արմեն Աշոտյանն ասել էր, որ իրենց կուսակցությունը դեմ է քվեարակելու։

Դեմ են քվեարկել ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Ռոմիկ Մանուկյանն ու Անդրանիկ Կարապետյանը:

Tekali Taxi