Գլխավոր / Կանանց իրավունքներ / Քրիստինե Իսկանդարյանի մահվան գործով կալանավորվել է նրա ամուսինը

Քրիստինե Իսկանդարյանի մահվան գործով կալանավորվել է նրա ամուսինը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 30-ամյա տղամարդուն: Վերջինս կալանավորվել էմ հայտնում է ՔԿ֊ն։

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:05-ին բժշկական կենտրոնից Ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, ըստ որի, շտապօգնության 44-րդ խումբը, պոլիտրավմա ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխել 1998 թվականին ծնված Քրիստինե Իսկանդարյանին: Կինն ի վիճակի չի եղել բացատրություն տալու, սակայն, ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, նա ծեծի էր ենթարկվել:

Նոյեմբերի 12-ին 20-ամյա կինը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով)։

Պաշնոտական հաղորդագրույան մեջ ասվում է, որ դեպքի կապակցությամբ ցուցմունք է տվել 20-ամյա կնոջ ամուսինը՝ ծնված 1988 թվականին:

«Քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 30-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է», ֊ մասնավորապես, տեղեկացնում է կառույցը։