Home / Ապատեղեկատվություն / Նախկին պաշտպանության նախարարի ֆեյքերի բանակը

Նախկին պաշտպանության նախարարի ֆեյքերի բանակը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վերջերս ակտիվացել է Ֆեյսբուքում։ Նա վերլուծական գրառումներ է անում, կիսվում իր լուսանկարվերով և հարցազրույցներով։ Այս ամենի վրա Վիգեն Սարգսյանը զգալի գումարներ է ծախսում՝ հրապարակումները գովազդելու համար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կողմից պատրաստված տեսանյությում պատմում է Ռաֆայել Աֆրիկյանը։

«Վիգեն Սարգսյանի գրառումներն ունենում են հարյուրավոր, անգամ հազարների հասնող լայքեր։ Մենք փորձեցինք հասկանալ, թե ովքեր են լայքում Վիգեն Սարգսյանի հրապարակումները։

Ինչպես հասկանում եք, Վիգեն Սարգսյանին լայքող օգտատերերի հիմնական մասը կեղծ օգտատերեր են՝ ֆեյքեր», – ասվում է տեսանյութում, որում ցուցադրվում են հիշատակված կեղծ էջերը։

Tekali Taxi