Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 24-ին պարլամենտում կազմակերպել էր «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ։
Նիստի սկզբում՝ մինչև ելույթներին անցնելը, անցումային արդարադատության իրավական հիմքերի, մեխանիզմների և գործիքների վերաբերյալ զեկույց ունեցան Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը, ICTJ փորձագետ Ռուբեն Կարանզանը և իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։ Հարցուպատասխանից հետո՝ մտքերի փոխանակման փուլում, կարճ ելույթներով հանդես եկան ավելի քան 30 մասնագիտական խմբերի, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, նախաձեռնությունների ներկայացուցիչներ։
Ստորև առանձնացրել ենք տարիներ շարունակ դատաիրավական համակարգի հետ բախվող գործիչների մի քանի ելույթներ․
Զարուհի Մեժլումյան․ Մենք շուրջ 28 տարի ուշացել ենք
Անդրիաս Ղուկասյան․ Քաղբանտարկյալները շինծու գործերի փոքր հատվածն են
Արա Ղարագյոզյան․ Մեր գլխավոր դատախազը նույն այն հին իշխանության ներկայացուցիչն է
Արամ Մանուկյան․ Սա այն մարդիկ են, ովքեր մեկ ոստիկանի ցուցմունքով մարդկանց 6-7 տարվա հոդված են տվել
Լևոն Զուրաբյան․ Հաշտեցում ոչ թե գիշատիչների հետ, այլ՝ պետության և քաղաքացու միջև