Արցախի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանը։ «Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ», – ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը, հայտնում են, որ զինծառայող Ղազարյանը ձերբակալվել է Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում և որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»:
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է զինծառայողի Ադրբեջանում գտնվելու փաստը։