Home / Դատարան / Ադրբեջանի իշխանությունները անիծվեցին դատավճռից հետո

Ադրբեջանի իշխանությունները անիծվեցին դատավճռից հետո

Սեպտեմբերի 19-ին «Գյանջայի գործով» մեղադրվողների հերթական խմբի նկատմամբ վճիռը կայացվել է։ Էշգին Գուլիևը դատապարտվել է 20, Օգտայ Հուսեյնաձեն ու Ուրֆան Մամեդովը՝ 18, Ռաուֆ Բայրամովը՝ 9, Աբաս Աբասովն ու Էլշան Մամեդովը՝ 7, Հուսեյն Բայրամովը՝ 2 տարվա ազատազրկման։

Ամբաստանյալները մեղադրվում էին ոստիկանության աշխատակիցների սպանության, նրանց նկատմամբ բռնության գործադրման , զանգվածային անկարգությունների կազմակերպման և դրանցում մասնակցություն ունենալու մեջ։ Հուսեյն Բայրամովը՝ Ռաուֆ Բայրամովի որդին, մեղադրվում է հանցագործության մասին չհաղորդելու մեջ։

contact.az֊ի փոխանցմամբ, մեղադրյալների ծնողները վճռի հետ համաձայն չէին և անիծում էին իշխանություններին, պնդելով, որ իրենց որդիները հանցանք չեն գործել։

Գործը քննվում էր Բաքվի Սաբուչինյան շրջանի դատարանի շենքում՝ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի կողմից։

2018 թվականի հուլիսի 3-ին Գյանջայի ադմինիստրացիայի ղեկավար Էլմար Վալիևի վրա հարձակում էր տեղի ունեցել։ Ուժայինները դա որպես ահաբեկչություն որակեցին և ձերբակալեցին Գյանջայի բնակիչ Յունիս Սաֆարովին։ 2018 թվականի հուլիսի 10-ին շուրջ 200 հոգանոց բողոքի ցույց էր կազմակերպվել քաղաքային ադմինիստրացիայի շենքի մոտ։ Պահանջում էին քննել ոչ միայն հարձակվածների, այն նաև Վալիևի գործը։ Ներքին գործերի նախարարությունը հուլիսի 10-ին հայտարարություն տարածեց Գյանջայի անկարգությունների մասին, որոնց արդյունքում երկու ոստիկան է սպանվել։ 2018 թվականի հուլիսի 30-ի տվյալներով անկարգություններին մասնակցելու մեղադրանքով 61 հոգի ձերբակալվել է, 13-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, 5-ը սպանվել են ձերբակալության ժամանակ։ 2018-ի օգոստոսի 8-ին Վալիևը հեռացվեց պաշտոնից։

Tekali Taxi