Home / Բանակ / Վիգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել

Վիգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Գործը վերաբերում է «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» կառավարության որոշմամբ սահմանված կարգի խախտումներին։ Մասնավորապես, 2018 թվականի հունվարին Երևանի Հասրաթյան փողոցի թիվ 25/6 բազմաբնակարան շենքի թվով 71 բնակարաններին 29-ի հատկացումները կատարվել են խիստ խախտումներով, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել ՊՆ համակարգի մշտական բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների իրավունքներին, վերջիններիս և պետության օրինական շահերին։

Tekali Taxi