Գլխավոր / Վերլուծություն / Եթե Փաշինյանին հեռացնեն, ուրիշ հեղափոխականներ չեն գալու

Եթե Փաշինյանին հեռացնեն, ուրիշ հեղափոխականներ չեն գալու

Գնալով տպավորություն է ձևավորվում, որ Նիկոլ Փաշինյանը տառապում է 98-ի հեղաշրջման ֆոբիայով։ Նրան հետապնդում է Տեր-Պետրոսյանի ճակատագրին արժանանալու վախը, երբ Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն և Սերժ Սարգսյանները պաշտոնանկ արեցին վերջինիս։

Իհարկե, Նիկոլի վարկանիշը տարբեր է Լևոնի կառավարման վերջի վարկանիշից, բայց դա նրան վստահություն չի տալիս։ Վազգեն Սարգսյանը այլևս չկա, բայց կան Քոչարյանն ու մյուս Սարգսյանը իրենց հսկայական ապարատներով և փողով։ Նրանք 20 տարի Հայաստանին իշխել են և շատ լավ գիտեն իրենց թողած ժառանգությունը։ Ընդհանուր բառերով` նրանք շարունակում են հասարակությանը նայել որպես ուղեղազուրկ զանգվածի, որին ուր ասես կարելի է քշել և կառավարել նեգատիվ արժեքներով։

Փաշինյանը, գերի դառնալով իր վախերին, մտավ այս հոռի շրջանակի մեջ։ Նա որոշեց որպես կառավարող ուժ ինքը օգտագործել նախկինների լեզուն, մասնակիորեն, մինչև վտանգը կանցնի։ Բայց նա չի նկատում, որ օրեցօր ավելի է խրվում այդ ճահճի մեջ և հետո չի կարողանալու դուրս գալ։ Իհարկե, նա շատ սխալներ է գործել, մասնավորապես հեղափոխական իր ընկերներին ժամանակից շուտ հաջող է ասել և առանց քարտեզի մենակ մտել չինովնիկական համակարգ, որտեղ ձեռք է բերել եկվորի և օտարի կարգավիճակ։

Բայց Նիկոլին պետք է սատարել և տեղերում փոփոխություններ հրահրել, քանի որ եթե նրան հեռացնեն, ուրիշ հեղափոխականներ չեն գալու, գալու են հին ուժերի քաղաքական սերունդները` 20 տարվա սերմերից ծնվածները։

Գայանե Այվազյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ

Tekali Taxi