Home / Ոստիկանություն / Բերման են ենթարկվել ԿԳՄՍ փոխնախարարը, նրա վարորդը և ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը

Բերման են ենթարկվել ԿԳՄՍ փոխնախարարը, նրա վարորդը և ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման է ենթարկվել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաև վերջինիս վարորդն ու Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը, հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։

Չհաստատված տեղեկությունների համաձայն, խոսքը փոխնախարար Գևորգ Լոռեցյանի մասին է։

ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն, ձեռք բերված նախնական տվյալներով՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար:

Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել ԱԱԾ քննչական դեպարտամենտ:

Tekali Taxi