Դեկտեմբերի 10-ին Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ աշակերտներից մեկը դանակահարել է համադասարանցուն: Վերջինս «կրծոսկրի և աջ ազդրի հարթ եզրերով վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է նախ «Արամյանց», ապա՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի փոխանցմամբ, 11-րդ դասարանցիների միջև վեճը հանգուցալուծվել է մասնակիցներից մեկի դանակահարությամբ․ 16-ամյա Դավիթ Հ.-ին դանակահարելու կասկածանքով ուսուցչուհու ուղեկցությամբ ոստիկանները բերման են ենթարկել նույն դպրոցի աշակերտ Գ․Մ․-ին։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։