Home / Հայաստան / Փաշինյանը Մարտի 1-ի ջարդարար Օգանովսկու հետ է քննարկում Արցախի հարցը

Փաշինյանը Մարտի 1-ի ջարդարար Օգանովսկու հետ է քննարկում Արցախի հարցը

Դեկտեմբերի 24-ին «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատում է ՀՀ վարչապետի՝ Ղարաբաղի հարցում ցուցաբերվող հակասականությունը։

«Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի ջարդարար Օգանովսկու հետ է քննարկում Արցախի հարցը։

Դեկտեմբերի 23-ին կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները ստիպում են եզրակացնել, որ հատկապես Արցախի հարցում նա խրվում է հակասականության ճահճում:

«Արցախը Հայաստան է և վերջ»-ին զուգահեռաբար նա պնդում է, որ Արցախը պետք է Հայաստանից անկախանա ու Հայաստանի հաշվին սուբյեկտանա, ուստի այնտեղի նախագահական ընտրությունների թատրոնը քննադատողները վտանգում են խաղաղությունը:

Այս հակասականությունը այնքան է խորացել, որ հասել է ամոթալի արդյունքի. հեղափոխության առաջնորդ վարչապետը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անում Մարտի 1-ի և Բերձորի ջարդարար, տխրահռչակ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) հետ միասին:

Փաստորեն, անցած մեկուկես տարիների ընթացքում Արցախի դե յուրե միացումն ավարտելու նպատակով առկա խոչընդոտները վերացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը իրականում մնում է իր նախորդների գծի մեջ և, ավելին՝ փորձում է մեծացնել Արցախի սուբյեկտությունը:

Դատապարտում ենք նման քաղաքականությունը և փաստում, որ այն էապես վտանգում է Արցախն ու ՀՀ ինքնիշխանությունը և ջուր է լցնում Մոսկվայի ու Բաքվի ջրաղացին: