Home / Մեդիա / Տասնամյակի ամենաշատ վարձատրված երաժիշտները․ Forbes

Տասնամյակի ամենաշատ վարձատրված երաժիշտները․ Forbes

Ըստ Forbes ամսագրի, ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր Անդրե Յանգը (բեմական կեղծանունը՝ Dr. Dre) դարձել է տասնամյակի ամենաշատ վճարվող երաժիշտը։ Վերջին տասը տարիների ընթացքում նա աշխատել է 950 մլն դոլար։

Վարկանիշային ցուցակում հաջորդը Թեյլոր Սվիֆթն է՝ $825 մլն-ով, երրորդը Բիյոնսեն՝ $685 մլն։ Սվիֆթը 2019 թվականի ամենաշատ վճարված երգչուհին էր՝ 185մլն դոլար։

Ամսագրի ամբողջական ցուցակն այսպիսին է․

1․ Dr. Dre՝ 950մլն դոլար
2․ Թեյլոր Սվիֆթ՝ 825մլն դոլար
3․ Բիյոնսե՝ 685մլն դոլար
4. U2՝ 675մլն դոլար
5․ Diddy` 605մլն դոլար
6. Էլթոն Ջոն՝ 565մլն դոլար
7․ Jay-Z` 560մլն դոլար
8․ Փոլ Մաքքարթնի՝ 535մլն դոլար
9․ Քեթի Փերրի՝ 530մլն դոլար
10․ Լեդի Գագա՝ 500մլն դոլար

Forbes-ը նշում է, որ Dr. Dre-ն նոր ալբոմներ չի ձայնագրել սկսած 2015 թվականից (մինչև այդ ընդհամենը երեք սկավառակ էր թողարկել), համերգային շրջագայություններ չի ունեցել դարասկզբից։ Ամենաշատ վարձատրված երաժիշտը դարձել է ականջակալներ արտադրող Beats ընկերության 20 տոկոս բաժնետոմսերի շնորհիվ։

Յանգը հայտնի է նաև որպես հաջողակ երաժշտական պրոդյուսեր։ Վեց անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի, եղել է Թուփակի, Էմինեմի, Սնուփ Դոգի, Xzibit-ի, 50 Cent-ի, Քենդրիկ Լամարի և ուրիշների ալբոմների պրոդյուսերը։