Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 00։05-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Սերգեյի Կարապետյանի (ծնված 1988թ․, նախկինում 5 անգամ դատապարտված) ինքնազգացողության վատթարացման պատճառով կանչվել է շտապօգնություն։ Ըստ քրեակատարողական ծառայության, ժամը 00։20-ի սահմաններում Կարապետյանը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ և գրանցվել է նրա կենսաբանական մահը։
Նախնական ախտորոշումը՝ սրտի հանկարծակի կանգ։ Դատապարտյալի մահվան պատճառը ճշտելու նպատակով կատարվում է քննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ասված է հաղորդագրությունում։