Վլադիմիր Կարապետյանը լքել է ՀՀ վարչապետի խոսնակի պաշտոնը։ Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուք» սոցցանցի միջոցով։
«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ», ֊ գրել է Կարապետյանը, ով խոսնակ էր նշանակվել 2019 թվականի հունվարին։