Home / Հայաստան / Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 300 հազար դրամ

Առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 300 հազար դրամ

Կառավարության որոշմամբ 2020 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծնված` առաջին և երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը կսահմանվի 300 000 դրամ։ Միանվագ նպաստի չափն առաջին երեխայի համար կավելանա 250 հազար, երկրորդի՝ 150 հազար դրամով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշեց, որ այսկերպ փորձ է արվում խթանել աշխատանքի շուկայում համապատասխան հմտություններ ունեցող մայրերի՝ աշխատանքի հնարավորինս արագ վերադառնալը։

Նաև ամսական 8500 դրամով կբարձրացվի մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ դառնալով 26 500 դրամ։