Գլխավոր / Բանակ / ՊՆ-ն առանց բացատրության բլոքել է Epress.am-ի էջը (թարմացված)

ՊՆ-ն առանց բացատրության բլոքել է Epress.am-ի էջը (թարմացված)


Հունվարի 31-ին Հայաստանի Պաշտպանության նախարարության թվիթերի պաշտոնական էջը առանց բացատրության բլոքել է Epress.am լրատվական կայքի միկրոբլոգը՝ արգելափակելով ռազմական գերատեսչության գրառումները տեսնելու և ՊՆ-ին «նշելու» (թեգելու) հնարավորությունները։

Նույն օրվա ընթացքում հեռախոսով, սոցցանցերով և էլեկտրոնային փոստով պարզաբանումներ ստանալու փորձերը մնացին անպատասխան։ Այսօր՝ փետրարի 1-ին, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հեռախոսով ասաց, որ ինքն անգամ ծանոթ չէ սոցիալական ցանցի այդ գործառույթին և կարող է ճշտել եղելությունը միայն երկուշաբթի։

Թարմացում․ փետրվարի 1-ի` ժամը 19։20-ի դրությամբ Epress.am-ի էջի արգելափակումը հանված է։

Tekali Taxi