Վրաստանում ընդդիմադիր կուսակցություններն ու քաղաքացիական ակտիվիստները բողոքի ակցիա են իրականացնում խորհրդարանի շենքի մոտ։ Նրանք «ամոթի միջանցք» են կազմակերպել իշխող կուսակցության պատգամավորների համար։
Ընդդիմության պահանջն անփոփոխ է․ անցում համամասնական ընտրական համակարգի 2020 թվականի ընտրություններին։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների մեծ մասն արդեն գտնվում են օրենսդիր մարմնի շենքի ներսում, որտեղ առավոտից խորհրդարանական մեծամասնության նիստն է։ Այսօր խորհրդարանում ելույթով հանդես կգա նաև Առողջապահության նախարար Եկատերինա Թիքարաձեն։ Ընդդիմադիր կուսակցություններն այսօրվա նիստերը բոյկոտում են։