Լեբապի վելայաթի պետական հաստատություններում աշխատող 40 տարեկանից ավելի մեծ տղամարդկանց արգելվեց մազերը ներկել։ Բնական մազերի գույն ունեցողներից պահանջում են մի քիչ ճերմակություն հաղորդել։
«Բոլոր հաստատություններում, այդ թվում՝ դպրոցներում ու առողջապահական հիմնարկներում, մազերը սովորաբար ներկող տղամարդկանց հրամայել են վերադարձնել մազերի բնական գույնը։ Այդ պահանջը հայտնվել է փետրվարի 1-ից»։
Պետական կառույցների ղեկավարներն այս որոշումը բացատրում են նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի «սպիտակած մազերով»
Աշխատողները վրդովվում են, որ այն ժամանակ, երբ նախագահը ներկում էր մազերը, իրենց ևս պարտադրում էին թաքցնել ճերմակությունը, իսկ հիմա լրիվ հակառակն է։
«Հիմա շատերն են մազերը սև ներկում։ Ընդհամենը երկու տարի առաջ պետական հիմնարկությունների տնօրեններն իրենց աշխատակիցներից սկսեցին պահանջել ներկել մազերը։ Աշխատանքը կորցնելու վախից շատերը համաձայնեցին։ Իսկ հիմա նույնիսկ բնական սև մազեր ունեցողներից ստիպում են ճերմակեցնել»։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսին Թուրքմենստանի պետական լրատվականները հայտարարեցին նախագահի նոր իմիջի մասին՝ սպիտակած մազերով։ Մինչ այդ նախագահը հայտնի էր իր սև ներկված մազերով։