հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Շուկա / Կընդլայնվի սովետական խնայբանկում փոշիացված ավանդների փոխհատուցման շրջանակը

Կընդլայնվի սովետական խնայբանկում փոշիացված ավանդների փոխհատուցման շրջանակը

Կառավարությունը ընդլայնեց ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում (սովետական սբերբանկում) մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցումների տրամադրման շրջանակը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց՝ 2020-ին կառավարությունը շարունակելու է խորհրդային խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում փոշիացած ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը։

Այսօր ընդունված նախագծով առաջարկվում է ավանդների փոխհատուցման իրավունք վերապահել նաև 1935 և 1936 թվականներին ծնված անձանց:

«Փոխհատուցման իրավունք ունեն նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքներում բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք: Նախատեսվում է նաև 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձանց համար սահմանել դրույթ՝ ավանդի փոխհատուցման իրավունքից օգտվելու համար»,- ասաց Բաթոյանը։

Նախարարը նշեց, որ ծրագրի համար նախատեսվել է 1.2 մլրդ դրամ։