հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / Օբյեկտներում ծխելուն մնաց երկու տարի (թարմացված)

Օբյեկտներում ծխելուն մնաց երկու տարի (թարմացված)

Այսօր՝ փետրվարի 13-ին, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Առողջապահության նախարարության մշակած «հակածխախոտային» նախագիծը, որով՝ ի թիվս այլ փոփոխությունների, արգելվում է հանրային վայրերում ծխելը, ծխախոտային արտադրանքները գովազդելը, խստացվում են ծխախոտի իրացման պայմանները:

[թարմացում]․«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծն ու դրան կից նախագծերի փաթեթը ընդունվեց  76 կողմ, 17 դեմ և 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Դեմ էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը և իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

Նախագծի բոլոր արգելքները վերաբերելու են ոչ միայն ավանդական, այլև էլեկտրոնային ծխախոտային արտադրատեսակներին և նարգիլեներին։

Ընդունված օրենքով արգելվում է ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը հանրային վայրերում։ Հանրային սննդի օբյեկտներում, սակայն, ծխելը կարգելվի միայն 2022 թվականից։