Home / Ոստիկանություն / Մոլդովայի ռուսամետ իշխանությունները սպառնում են հակառակորդներին

Մոլդովայի ռուսամետ իշխանությունները սպառնում են հակառակորդներին

Քիշնևում մարտի 2-ին մի քանի հազար մարդ հակակառավարական բողոքի ակցիայի էր դուրս եկել: Կառավարության շենքի մոտ հավաքված մարդիկ պահանջում էին նախարարների հրաժարականներն ու հանդիպում կառավարության որևէ ներկայացուցչի հետ, գրում է տեղական newsmaker.md հրատարակչությունը։ Ցուցարարներին կարող են պատասխանատվության ենթարկել։

Ոստիկանները շրջափակել էին կառավարության շենքը։ Ցուցարարները պահանջում էին, որ կառավարության ներկայացուցիչներից մեկը հանդիպման իջնի։ Վանկարկում էին «Մենք ժողովուրդն են, Դոդոնը՝ [Մոլդովայի նախագահը] դավաճան է», «Կառավարություն, հեռացիր»։

Ցուցարարների մեծամասնությունը Մերձդնեստրի հակամարտության վետերաններ էն։

Բողոքի ակցիայի անհայտ մասնակիցները կոտրում էին կառավարության շենքի պատուհանները։

Նրանք դժգոհ են կառավարության ու երկրի առաջնորդի վարած քաղաքականության ռուսամետ ուղղվածությունից։ Բողոքի ակցիայի ժամանակ նրանք հռչակագիր են ընդունել ռուսական զորքերը Մերձդնեպրից հեռացնելու մասին։

Ոստիկանության հաղորդմամբ, հասարակական կարգը խախտած ցուցարարները պատասխանատվության կենթարկվեն։ Իրավապահները պնդում են, որ ակցիայի ժամանակ թույլ տրված բոլոր իրավախախտումներն ապացուցող տեսանյութեր ունեն, որոնց հիմքով կարող են քրեական գործեր հարուցել։

Ոստիկանության հայտարարության մեջ ընդգծում են, որ ցուցարարները քաղաքապետարանի դիմումի մեջ որպես մանիֆեստացիայի ավարտի ժամ նշել էին 14։00-ն, բայց ավելի ուշ են ավարտել։

Բացի կառավարության շենքի դռները ջարդելուց, ըստ իրավապահների, ցուցարարները խոչընդոտել են քաղաքացիների ազատ տեղաշարժմանը՝ արգելափակելով մայրաքաղաքի կոնտրոնը։

Ապակի կոտրած քաղաքացիներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։