հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / ԼԳԲՏ+ / «Իմ սրտի կինը» հանրային իրազեկման ակցիա

«Իմ սրտի կինը» հանրային իրազեկման ակցիա

Մարտի 8-ին ժամը 13:00-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում (Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ) և ժամը 14:30-ին Հյուսիսային պողոտայում «Կանանց ռեսուրսային կենտրոնը» կիրականացնի «Իմ սրտի կինը» խորագրով հանրային իրազեկման ակցիա կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Ակցիայի նպատակն է բարձրաձայնել մասնագիտական տարբեր ոլորտներում հաջողություն գրանցած կանանց պատմությունները, որոնք քչերին են հայտնի: Ակցիայի ընթացքում անցկացվելու է նաև քուիզ, որին մասնակցելով հնարավորություն կունենաք ձեռք բերել թեմատիկ կպչուն թղթեր (sticker), «Բոլորս պետք է ֆեմինիստ լինենք» կամ «Դեղին պաստառ» գրքերը՝ հայերեն թարգմանությամբ, ինչպես նաև, ԿՌԿ-ի կամավորների կողմից պատրաստած նոթատետրը:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել ԿՌԿ-ի աշխատակից՝ Աիդա Մարուքյանին  094 56 56 26 հեռախոսահամարով կամ գրել [email protected]  էլ․ հասցեին: