Home / Կանանց իրավունքներ / Տղամարդը կին և երեխա է ծեծել․ մայրը մահացել է, աղջիկը հիվանդանոցում է

Տղամարդը կին և երեխա է ծեծել․ մայրը մահացել է, աղջիկը հիվանդանոցում է

28-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել անչափահասին և նրա մորը, ով ծեծից մոտ 8 ժամ հետո մահացել է իր տանը։ 43-ամյա կնոջ մահվանից հետո միայն՝ բռնարարի մայրը զանգել է շտապօգնություն։ Դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրել են կնոջ մահը, իսկ նրա 13-ամյա աղջկան գանգուղեղային փակ վնասվածքներով տեղափոխել Գյումրու բշկական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզի դատախազությունից։

Աղջիկն այսօր վիրահատվել է, նրա վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր. երեխան գտնվում է արհեստական շնչառության սարքի տակ, ռեանոմոբիլ են հրավիրել՝ նրան երևան տեղափոխելու համար։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի առաջին և 14-րդ կետերի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ:

28-ամյա տղամարդը ձերբակալվել է։