Մարտի 22-ին, առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 190 դեպք (որոնցից 2-ը՝ արդեն առողջացած): Անցած մեկ օրում հաստատված դեպքերի թիվը աճել է 30-ով։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ, մինչ այս հաստատված 190 դեպքերից 157-ը փոխկապակցված են Էջմիածնի հայտնի նշանդրեքի և մարտի 15-ին Երևանի խոշոր արտադրամասերից մեկում արձանագրված դեպքերի հետ։ Մյուս 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած մարդիկ գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը՝ ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակավորները ևս պարզված են:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի փոխանցմամբ, 190 պացիենտներից 14-ը թոքաբոր ունի, որոնցից 6-ն ունի ինտենսիվ թերապիայ կարիք։ Նրանք գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ։
https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/506787630233182/
«Կորոնավիուսային հիվանդությունը հիմնականում բարդանում է կողքից քրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց մոտ և տարիքով ավելի բարձր անձնանց մոտ։ Մեր այս 6 քաղաքացիների մոտ կան հարակից ուղեկցող հիվանդություններ, դրա համար նրանք կարիք ունեն ինտենսիվ թերապիայի», – նշում է Թորոսյանը։
Նրա խոսքով, այս 6 քաղաքացիների առողջական վիճակը այս պահին գնահատվում է կայուն։ Նրանք ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն ինկուբացված չեն, այսինքն՝ թոքերի արհեստական շնչառություն կարիք չունեն։ Թոքաբորբ ունեցող մյուս պացիենտները ստանում են սիմպտոմատիկ բուժում։ Մնացածը հատուկ բուժում չեն ստանում, բայց գտնվում են բժշկական հսկողության տակ։
Այս պահին ավելի քան 600 հոգի մեկուսացված է։ Խոսքը հաստատաված դեպքերի հետ շփում ունեցած կամ ռիսկային համարվող երկրներից ժամանած քաղաքացիների մասին է, որոնք՝ անկախ վարակվածության ախտանշանների առկայությունից, 2 շաբաթ ժամկետով մեկուսացվել են ԱՆ վերահսկողության տակ գտնվող տարբեր վայրերում։
Նախարարը նշեց, որ մի քանի օրից կլրանա մեկուսացվածների զգալի մասի կարանտինի 14-րդ օրը։ Բոլորը կթեստավորվեն, թեստերի բացասական արդյունքի պարագայում կուղեկցվեն տուն՝ առօրյա կյանքի։ Կլրանա նաև որոշ քաղաքացիների բուժման 14-րդ օրը, նրանք կրկին կթեստավորելով, և եթե թեստերը ցույց տան, որ կորոնավիրուսային վարակը նրանց մոտ վերացել է, նույնպես դուրս կգրեն հիվանդանոցից։