Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության ներկայացրեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագիծը, համաձայն որի արտակարգ դրության ընթացքում պետությունը հնարավորություն կունենա հավաքել քաղաքացիների անձնական տվյալները, հետևել նրանց տեղաշարժին կամ պարզել հեռախոսազանգերի և նամակագրությունների շրջանակը։ Նպատակը՝ հեշատցնել կորոնավիրուսով վարակվածների շփման շջանակը պարզելու գործընթացը։
Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանըա առաջարկեց «Բարգավաճ Հայաստան կուսակցությանը» միանալ իրենց և բոյկոտել քվեարկությունը: Մարուքյանի նշեց, որ քաղաքական մեծամասնությունը անհրաժեշտ թվով քվեներ չունի, և եթե իրենք չմասնակցեն քվեարկությանը, նախագիծն ինքնըստինքյան կտապալվի։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հանդես եկավ պատասխան հորդորով՝ լիենել միասնական և կողմ քվեարկել նախագծին։
«Կորոնավիրուսի տարածման արագությունը չափազանց մեծ է եւ պահանջում է արագ քայլեր», – ասաց նա:
ԲՀԿ-ն և Լուսավոր Հայաստանը քվեարկությանն, այնուամենայնիվ, չմասնակցեցին, դահլիճում ներկա 65 իմքայլական պատգամավորների կողմ ձայներով՝ նախագծի երկրորդ ընթերցմամբ չընդունվեց։
Մակունցը քվեարկությունից հետո հայտարարեց, որ ընդդիմությունն իր կրավորական կեցվածքով արեց ամեն ինչ, որպեսզի բուժհամակարգի գործունեությունը պարալիզացվի։