Home / Բանտ / Ձերբակալվել է Ղարաբաղում զոհված զինծառայողի համածառայակիցը

Ձերբակալվել է Ղարաբաղում զոհված զինծառայողի համածառայակիցը

Ղարաբաղում ապրիլի 3-ին մահացած ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է նրա համածառայակիցը, հայտնում է Քննչական կոմիտեն (ՔԿ)։

Ավելի վաղ ՊԲ ժամկետային զինծառայողի «կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ» քրեական գործ էր հարուցվել` անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

ՔԿ-ի հաղորդմամբ, հարուցված քրգործի շրջանակներում Ռազմական ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 3-ին՝ ժամը 22:25-ին, Հայաստանի քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով հանցանքներ կատարելու՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու և նշված հանցանքը քողարկելու նպատակով Գ. Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով, ձերբակալվել է վերջինիս համածառայակիցը:

Նախաքննությունը շարունակվում է։