Ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, Ղարաբաղի բանակի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել 20-ամյա զինծառայող Գարեգին Կամոյի Բաբակեխյանը: Այս մասին հայտնել է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը։
ՊԲ ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել` անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, ավելի ուշ հաղորդել է Հայաստանի Քննչական կոմիտեն։
«․․․Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարեգին Կամոյի Բաբակեխյանի կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում/ նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն», – ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում: