հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Ղարաբաղում զոհված երկու զինվորների դեպքերը քննվում են որպես ինքնասպանություն

Ղարաբաղում զոհված երկու զինվորների դեպքերը քննվում են որպես ինքնասպանություն

Ղարաբաղի Պաշտպանության բանակում երկու զինծառայողների մահվան դեպքերով քրեական գործեր են հարուցվել՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ, 20-ամյա զինծառայող՝ կրտսեր սերժանտ Տիգրան Մխոյանը և շարքային զինծառայող՝ 20-ամյա Տիգրան Մանվելյանը գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում են ստացել փետրվարի 12-ին։ Մխոյանը՝ ժամը 11։30-ի սահմաններում, իսկ Մանվելյանը՝ 13։00-ի սահմաններում։ Նրանք մահացել են զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին։

Ղարաբաղի ՊՆ-ի հաղորդմամբ, դեպքերը տեղի են ունեցել երկու տարբեր զորամասերում։

Քրեական գործերը հարուցվել են երկրորդ կայազորային քննչական բաժնում։