ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոններից ազատելու վերաբերյալ հրամանագրերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը նախագահին առաջարկել էր պաշտոնանկ անել Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին: