հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Ղարաբաղում զինծառայող է մահացել. պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն (թարմացված)

Ղարաբաղում զինծառայող է մահացել. պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն (թարմացված)

[թարմացում – փետրվարի 15]․ Պայմանագրային զինծառայող Հայկ Ներսեսի Ասրյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին ինքնասպանության հասցնելու մասով, կատարվում է նախաքննության։

Փետրվարի 14 – Այսօր՝ փետրվարի 14-ին, ժամը 19:00-ի սահմանում Ղարաբաղի ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, ճակատի շրջանում[թարմացված] մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1997 թ. ծնված Հայկ Ներսեսի Ասրյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հայտնում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։

Նշենք, որ սա՝ վերջին 45 օրվա ընթացքում 13-երրորդ մահվան դեպքն է հայկական բանակում։ Բոլոր մահվան դեպքերը արձանագրվել են ոչ մարտական պայմաններում։ 4-ը քննչական մարմինների կողմից որակվել են որպես ինքնասպանություն։