Home / Հայաստան / Փաշինյանը վախեցավ ազգայնական ստվար շերտի դիմադրությունից

Փաշինյանը վախեցավ ազգայնական ստվար շերտի դիմադրությունից

Հեղափոխությունը նոր լեզու չբերեց, Հայաստանի քաղաքական միտքը մնաց նախկին ազգայնական-պահպանողականը։ Նիկոլ Փաշինյանը փորձեց մի պահ խոսել ժողովուրդների բարեկամությունից, բայց նա նախ վախեցավ ազգայնական ստվար շերտի դիմադրությունից, հետո էլ լավ չգիտեր, թե ժողովուրդների համերաշխությունը ինչ է։ Արդյունքում նորից վերադարձանք նույն մեկնակետին` մենք լավն ենք, նրանք` վատը, մենք պաշտպանվում ենք, նրանք` կոտորում, մենք Պոմպեոսի թայն ենք, նրանք` կոկա֊կոլայի։ Սա պեշկայի խոսակցություն էլ չէ, սա ավելի աբսուրդ մի բան է։ Ի վերջո, մարդիկ մի օր կհոգնեն նաև այս տեսարաններից կամ ուղղակի կհեռանան դատարկ կրկնություններից հիասթափված։

Ես կարծում եմ, որ հասարակությունը Հայաստանում ուզում էր դուրս գալ պաշարված ամրոցից, բայց էլիտար խավը դեմ եղավ դրան։ Հանուն հեղափոխության պետք էր գնալ նաև հեղափոխության դեմ և դուրս գալ փակ շրջանից։ Հին կլիշեները պահպանելը հին բարքերն է վերադարձնելու նոր դեմքերով։

Գայանե Այվազյան

Փետրվարի 15-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո մասնակցեց Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում նախատեսված Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկմանը։ Ելույթները՝ տեսանյութում․