2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Երգում են բուժաշխատողներ Հռիփսիմե Հունանյանը և Էլմիրա Առաքելյանը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը ապրիլի 7-ին տեսանյութ է տարածել, որում երկու բուժաշխատող կատարում են «Թռչեի մտքով տուն» երգը։ Ըստ հաղորդագրության, այն մասնավորապես նվիրվում է նրանց, ովքեր օրերն են հաշվում հարազատ օջախ վերադառնալու համար։

«Վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր Հռիփսիմե Հունանյանի և բուժքույր Էլմիրա Առաքելյանի երգի վերածված կարոտը նվիրվում է բոլոր մայրերին, բոլոր բուժաշխատողներին, ովքեր հիմա տանից հեռու պայքարում են հանուն մարդկանց ապրելու իրավունքի, նվիրվում է նաև բոլոր ինքնամեկուսացածներին և մեկուսացածներին, ովքեր օրերն են հաշվում հարազատ օջախ վերադառնալու համար: Մնացեք տանը, դիմացեք...», - ասված է բուժհիմնարկի հաղորդագրությունում։