Home / Բանակ / Ղարաբաղում զինվոր են սպանել

Ղարաբաղում զինվոր են սպանել

Մայիսի 19-ին՝ ժամը 20:32-ի սահմանում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել Ղարաբաղի Պաշտպանության բանակի պարտադիր ժամկետային զինծառայող, 2000 թ. ծնված Հենրիկ Սամսոնի Արամյանը։ 

Զինվորի մահվան դեպքի առթիվ Հայաստանի Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով։

«Առաջին կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ», –  հայտնում է Քննչական կոմիտեն։