Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի Ղարաբաղում մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով (խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու) Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ն: Այս մասին հայտնում է Հայաստանի Քննչական կոմիտեն:
Ըստ պաշտոնական տվյալների, 20-ամյա զինծառայող Հենրիկ Արամյանը գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել մայիսի 19-ի երեկոյան, Ղարաբաղում՝ բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում: