Home / Հայաստան / ՊԵԿ նախագահը հրաժարական է տվել

ՊԵԿ նախագահը հրաժարական է տվել

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել վարչապետին:

«Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար», – ֆեյսբուքի իր էջում գրել է Անանյանը։

Դավիթ Անանյանը ՊԵԿ նախագահ է նշանակվել 2018 թվականի մայիսին։ Մինչ այդ՝ 2016 թվականից սկսած Անանյանը զբաղեցնում էր ֆինանսների փոխնախարարի պաշտոնը։