Պարետի երեկվա որոշմամբ՝ կենսաթոշակների և նպաստների տրամադրումը հունիսի 4-ից սկսած ապահովվելու է բացառապես շահառուների բնակության վայրերում՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով, հայտնել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
«Այսինքն՝ փոստային բաժանմունքներում կենսաթոշակներ և նպաստներ չեն տրամադրվելու, և փոստատարները ոստիկանների ուղեկցությամբ ապահովելու են կենսաթոշակների և նպաստների առաքումն ըստ բնակության հասցեների», – ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:
Ցուցումը, ըստ նախարարության, նպատակ ունի ապահովելու նպաստառուների և թոշակառուների անվտանգությունն ու նվազեցնելու կուտակումների արդյունքում վարակվելու հավանականությունը։