Ադրբեջանի անվտանգության ծառայությունն ու գլխավոր դատախազությունը Ղարաբաղում շփման գծի մոտ գերեվարված սպա Գուրգեն Ալավերդյանին մեղադրում են «Քելբաջարի շրջանի օկուպացված տարածքներում ապօրինի ռազմական կազմավորումներին մասնակցելու» մեջ։ 31-ամյա Ալաբերդյանը, ով հայկական կողմի պնդմամբ գնացել էր մարտական հենակետային դիրք ստուգելու, մոլորվել է։
Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ալավերդյանը պնդում է, որ Ադրբեջանի ՊՆ֊ի պաշտոնական կայքում տեղադրված լուսանկարները, որոնցում Գուրգեն Ալավերդյանն ու նրա մոտ հայտնաբերված իրերն են, չի համապատասխանում իրականությանը։ Դեպքի հետ կապված ծառայողական հետաքննություն է իրականացվում։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «ագրեսիվ պատերազմական գործողություններ վարելու», «լրտեսության», «օրենսդրությամբ չնախատեսված ռազմական կազմավորման կամ խմբի ստեղծման», «հրազենային զենքերի, դրա համալիր մասերի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի ու սարքավորումների ապօրինի ձեռքբերման, փոխանցման, պահպանման, տեղափոխման, կրման» և «պետական սահմանի անօրինական հատման» հոդվածներով։ Այս մեղադրանքներով Ալավերդյանին երկարատև՝ ընդհուպ մինչև ցմահ, ազատազրկում է սպառնում։
Ադրբեջանի դատախազության կողմից առաջադրված մեղադրանքները Շուշան Ստեփանյանն անհեթեթ է որակել․
https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3176153472420791
Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Ամատունին հայտնել էր, որ իրենք արդեն երկխոսություն են սկսել Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ՝ Գուրգեն Ալավերդյանի գործի քննության հետ կապված։ Ամատունին նշել է, որ այս պահին Ադրբեջանում պահվում են Հայաստանի Հանրապետության հինգ քաղաքացիներ։
Կարմիր խաչի ներկայացուցիչը բացատրել է, որ այսպիսի իրավիճակներում կազմակերպությունը չեզոք միջնորդի դեր է տանում։ Նա նշել է, որ իրենց փորձում են հնարավորություն ստանալ գերևարված անձին այցելելու, որպեսզի պարբերական հանդիպումների շնորհիվ տեղեկություններ ունենան նրա պահպանման պայմանների ու նրա նկատմամբ վերաբերմունքի մասին, նաև՝ ապահովել կապը տուժածի ընտանիքի անդամների հետ։