Հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինծառայողները Ստեփանակերտում դաշտային հիվանդանոց են հիմնել, հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ռազմական հիվանդանոցի մոդուլները տեղակայվել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում: Բուժստորաբաժանման մասնագետները կկազմակերպեն բժշկական աջակցությունը խաղաղապահ զորախմբին և անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն Արցախի բնակչությանը:
Հիվանդանոցը պատրաստ է տեղավորել մինչև 40 մարդ: ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է, որ տարածաշրջան են ժամանել ավելի քան 60 բժիշկներ, այդ թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Նրանք «Իլ -76» ռազմատրանսպորտային ինքնաթիռներով Խաբարովսկից տեղափոխվել են Երևան:
Ավելի վաղ ռուսական կողմը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել նաև հոգեբաններ, փրկարարներ, շինարարներ․․․ Խմբաքանակը մի քանի անգամ համալրվել է։