Աղդամում ականի պայթյունից մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։
Ըստ աղբյուրի՝ տուժածներից մեկը տեղի զիծառայող է, մյուսները՝ խաղաղ բնակիչներ։ Հարուցվել է քրեական գործ՝ «զավթողական պատերազմի ծրագրման, վարման» և «դիտավորյալ սպանության» հոդվածներով։
Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ «ազատագրված տարածքների մեծ մասն ականապատված է»․ դրանք անվտանգ դարձնելու համար, ըստ նրանց, կպահանջվի մոտ 13 տարի։