«Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին», – գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով հանձնաժողովը՝ նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր սկսել են գերիների ու ձերբակալվածների փոխանակումը:
«Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակումն իրականացնել բոլորին՝ բոլորի դիմաց սկզբունքով։ Գործընթացն արդեն սկսվել է», – հայտարարել է հանձնաժողովը․
Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին։ Այս փուլում պետք է սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը պաշտոնապես հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից»։ Հաստատված գերիների փոխանակումից հետո, ըստ վարչապետի, կառավարությունը կկենտրոնանա անհետ կորածների փնտրտուքի վրա․ նրանց մի մասը հնարավոր է, որ գերեվարված լինեն։