Home / Բանակ / Ադրբեջանը մեղադրանք է առաջադրել չորս պատերազմական հանցագործների

Ադրբեջանը մեղադրանք է առաջադրել չորս պատերազմական հանցագործների

Չորս ադրբեջանցի զինծառայողների, ովքեր տեսագրվել էին հայ զինվորականների դիակների պղծման և հայկական գերեզմանների ոչնչացման պահին, ձերբակալվել են, մեղադրանք է առաջադրվել, վկայակոչելով Ադրբեջանի Գլխավոր դատախազությանը՝ գրում է OC-media լրատվական գործակալությունը։

Համաձայն Ադրբեջանի Գլխավոր Դատախազի հայտարարության՝ կրտսեր սերժանտներ Ռաշիդ Ալիևը և Գարդաշխան Աբիշովը մեղադրվել են «Զանգելանի շրջանի մարտերի ժամանակ զոհված հայ զինվորների դիակներն անարգելու» մեջ։ Երկու այլ զինծառայող՝ Արզու Հուսեյնովը և Ումիդ Աղաևը մեղադրվել են «Խոջավենդի (Մարտունու) շրջանի Մադաթլի գյուղում հայկական գերեզմանաքարերի ոչնչացման և անարգման» համար։

«Սոցիալական ցանցերում տարածված մյուս տեսագրությունների մասով ևս հետաքննություն կլինի, և հանրությունը մանրամասն կերպով կտեղեկացվի արդյունքների մասին», – հայտարարել է Ադրբեջանի Գլխավոր դատախազի գրասենյակը։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Ադրբեջանի Հանրապետության զինծառայողների կողմից կատարված այսպիսի հանցանքները անընդունելի են և հակասում են Ադրբեջանի ժողովրդի հոգեկերտվածքին» և որ «այն անձինք, ովքեր կատարել են նման խախտումներ, պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված միջոցների ձեռնարկմամբ»։

Սարսափելի տեսանյութեր

Ձերբակալությունները հաջորդել են համացանցաում շրջանառվող բազմաթիվ տեսանյութերի, որոնցում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները ծաղրում, տանջում և սպանում գերիներին, խեղում և այլ կերպ անարգում մարմինները»։

Նոյեմբերի վերջին Ադրբեջանի Գլխավոր դատախազի գրասենյակը հայտարարել էր, որ իրենք Ռազմական Դատախազի գրասենյակի հետ համատեղ «ուսումնասիրել և վերլուծել» են տեսանյութերը և եկել այն եզրակացության, որ տեսագրություններից շատերը կեղծ են։ Գրասենյակն ավելացրել էր նաև, որ «լուրջ կասկածներ» ունի տեսանյութերում երևացող իրադարձությունների իսկության մասով՝ միաժամանակ նշելով, որ եթե դրանք իրական են, ապա «այս հանցաքները կատարած մարդիկ կնույնականացվեն և կենթարկվեն պատասխանատվության»։

Դեկտեմբերի 10-ին Amnesty International միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը հաստատել էր ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում տեղի ունեցած սպանությունները պատկերող երեք տեսնյութերի իսկությունը (երկուսում երևում էր ադրբեջանցի զինվորների կողմից հայ բնակիչների, մեկում՝ հայ զինվորի կողմից գերեվարված ադրբեջանցի սահմանապահի դաժան սպանությունը)։ Amnesty International-ը հաստատել է նաև 18 այլ տեսանյութերի իսկությունը, որոնցում երևում է գերիների և զոհվածների մարմինների նկատմամբ վատ վերաբերմունք։ Բախումների ընթացքում զինվորների կողմից կատարված հանցագործությունների մասին ամբողջական զեկույցը կհրապարակվի ավելի ուշ։

Ակնհայտ պատերազմական հանցագործություններ, ներառյալ Լեռնային Ղարաբաղում գերիների և խաղաղ բնակիչների տանջանքներն ու սպանությունները պատկերող բազմաթիվ տեսանյութեր դեռևս մնում են չհաստատված։